2021-2022 ուստարի

2022թ , հունիսի 3,
Վերջին զանգ
9-րդ դասարան, դասղեկ ՝ Գ․Կանչոյան
Մեր իններորդցիները այսօր հրաժեշտ տվեցին արդեն հարազատ դարձած կրթօջախին` թողնելով պատանեկության անմոռանալի տարիները: Միաժամանակ հրաժեշտ
տվեցին ուսուցիչներին, որոնց սերն ու հոգատարությունը հիշելու են մշտապես:
Հետայսու թևակոխելու են կյանքի այնպիսի շրջան, որտեղ պահանջվելու է լինել առավել պատասխանատու և խոհեմ: Աշխատե ք հարստացնել ու խորացնել ձեր գիտելիքները կյանքի տարբեր բնագավառներում, հաստատուն քայլեք ձեր նախընտրած ճանապարհով, դարձեք բարձրակարգ մասնագետներ և միշտ արժանավայել ու հպարտ կրեք Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու ձեր կոչումը: Սովորեք անսասան ու շիտակ քայլել ձեր ընտրած ճանապարհով և դարձեք մեր հինավուրց երկրին ու հայ ժողովրդին արժանի հետնորդներ:
Բարի երթ , սիրելի՛ շրջանավարտներ։

 

 

 

Երկրորդ դասարանում առավոտից խինդ ու ծիծաղ էր՝ պատրաստվում էին ռուսերենի այբբենարանի բաց դասին :Տոնական տրամադրություն էր բոլորի հոգում և սրտում : Գրավիչ և հետաքրքիր էր ռուսերենի գեղեցիկ առոգանությամբ ելույթը՝ արտասանություն, երգ, պար, բեմականացում: Իր սաների ակտիվությամբ ու ռուսերենի իմացությամբ հպարտ էր ուսուցչուհին՝ Սիլվա Ամրազյանը. աշակերտներն արդարացրին իր մեկ տարվա բազմաչարչար աշխատանքը:Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Ռ․ Պիպոյանը շնորհակալություն հայտնեց տիկին Ամրազյանին բովանդակալից բաց դասի համար և շնորհավորեց աշակերտներին՝ ռուսերեն տառերը սովորելու կապակցությամբ։

     2022թ մայիսի 12-ին անցկացված 4-6-րդ դասարանների «Ազգային ժողովի գավաթի»խաղարկության տարածքային փուլում Գավառի 3 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի թիմը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը և ստացավ մարզային փուլին մասնակցելու թույլտվություն։
     Հաշվի առնելով, որ տարվա թռչունը Սպիտակ արագիլն է՝ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) Հայաստանյան մասնաճյուղը էկոկրթական ծրագրի շրջանակներում այցելեց Գեղարքունիքի մարզի Գավառի N3 հիմնական դպրոց ։ Դասընթացի նպատակն էր սովորողներին ծանոթացնել արագիլների մասին, նրանց էկոլոգիային, իրազեկել սպառնացող վտանգներին և տալ դրանց կանխարգելման հնարավոր տարբերակներ ։
Ծրագիրը համախմբում է նպատակներ և գաղափարներ, ստեղծում նոր ծրագրեր, իրականացնում բազմաթիվ միջոցառումներ, և այս բոլորը ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ։
Այցի շրջանակում սովորողներին բաժանվեց կրթական նյութեր։

Շաբաթօրյակ

    Դպրոցի աշակերտները, ծնողները և դպրոցի անձնակազմը ակտիվորեն մասնակցում են հայտարարված շաբաթօրյակին՝ մաքրելով և բարեկարգելով
դպրոցի և դպրոցին հարակից տարածքները։
|
Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն ամբողջ աշխարհի հավատացյալ քրիստոնյաների ամենակարևոր, սիրված և նվիրական տոներից մեկն է:։
Գավառի N3 հիմնական դպրոցի մեծ ընտանիքը խանդավառությամբ և ոգևորությամբ նշեց Սուրբ Զատկի տոնը, ՀԵՊ ուսուցիչ ՝ Ն․ Հովեյան։
 
Գիրքը մի վառ փարոս է յուրաքանչյուրիս կյանքի ճանապարհին։ Նվիրենք գրքեր և արթուն պահենք մեր մեջ ընթերցողին։
 
17․02․2022թ դպրոցում անցկացվեց <<Ո՛չ
ծխախոտին>> խորագրով << Գեղարքունյաց ձմեռ-2022>> մարզամշակութային միջոցառումը ։ Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գ․ Բադեյանը և դասղեկները սիրով մասնակցեցին միջոցառմանը՝ մրցումներ սահնակներով,պարանի ձգում, սպորտային տարաբնույթ խաղեր՝ վոլեյբոլ, շախմատ, շաշկի, սպորտլանդիա ձևաչափերում ։ Դպրոցի տնօրենությունը միջոցառմանը ակտիվ մասնակցելու համար սովորողներին պարգևատրեց շնորհակալագրերով ։
 
Սեպտեմբերի 14-ին Գավառի Հ․ Թումանյանի անվան 3 հիմնական դպրոցի սաները և դաստիարակչական աշխատանքի կազմակերպիչ Գ․ Կանչոյանը մասնակցեցին <<Քո արվեստը դպրոցում>> մշակութային կրթական ծրագրին։ Հանդիպումը անցկացվեց Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի հետ։
Դիտեցին հատուկ պատրաստված տեսաֆիլմեր, ծանոթացան ժամանակակից արվեստագետներին, նրանց անցած ուղուն, ձեռքբերումներին, Հայաստանում ներկայումս առկա մշակութային հիմնահարցերին։
Երեխաները հանդիպումից վերադարձան մեծ տպավորություններով։
Գրականության դասը դպրոցամերձ մրգատու այգում։
  Օգոստոսի 20֊21֊ը Գավառի Հ․ Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Գ․ Խանամիրյանը մասնակցեց Հայոց ցեղասպանության թանգարանի ամառային դպրոցի դասընթացին։ Դասընթացի ավարտին ուսուցչուհին հարստացրեց իր գիտելիքները հայոց ցեղասպանության դասավանդման նոր մոտեցումներով, մեթոդներով։
Գիտելիքի և կրթության դարբնոցը եղել ու մնում է դպրոցը: Այստեղ են ձևավորվում հայրենիքի ապագա պաշտպանը, երկիրը շենացնող գիտնականը, շինարարը, մանկավարժը… Իսկ դրան հասնելու ճշմարիտ ուղին բարձրակարգ ուսումն է, գրին ու դպրությանը հավատարիմ մնալը: Այդպես են մեզ սովորեցրել հայոց դարերը, և դա է գալիքի մեր խորհուրդը:
Օրը տոն էր Գավառի Հ Թումանյանի անվան 3 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների համար։ Յուրօրինակ ձևաչափով կազմակերպած ընդունելությունն էլ ավելի ջերմացրեց մեր նորեկների հոգիները։ Դասվար Լ․ Ղարաբաղցյանը սաներին մաղթեց հետաքրքիր ճանապարհ ՝ գիտելիքների զարմանահրաշ աշխարհում։
-Կրթությունն ու գիտելիքը մարդկային արժեհամակարգի ձևավորման կայուն հենասյուներն են : Դպրոց ոտք դնող յուրքանչյուր առաջին դասարանցի, յուրաքանչյուր նոր սերունդ կոչված է նորովի շունչ տալու ու վեր բարձրացնելու համամարդկային արժեքները,- շնորհավորանքի իր խոսքում նշեց դպրոցի տնօրեն Մ․ Հովակիմյանը։
-Այս հրաշագեղ օրվա կապակցությամբ առանձնահատուկ սիրով և ջերմությամբ շնորհավորում եմ գրի, գիտելիքի ու դպրության զարմանահրաշ աշխարհ նոր մուտք գործող մեր առաջին դասարանցիներին և մաղթում` բարի երթ, — հավելեց դպրոցի փոխտնօրեն Գ․ Խանամիրյանը։
Երազանքների , ցանկությունների ու բարեմաղթանքների մի ողջ փունջ բաց թողեցին կապույտ երկինք, հույս ունենալով, որ մի օր դրանք իրականություն կդառնան։

 

 

 

2020-2021 ուստար

Էդուարդ Դե Բոնոյի <<6 գլխարկ >> մեթոդը հաջողությամբ փորձարկվեց 6-րդ դասարանում։ Ուսուցիչ Գ․ Խանամիրյանը կարողացավ գլխարկների գույներով փոխել սովորողների մտածողության ուղղությունը, փաստերը դիտարկել տարբեր տեսանկյուններից։

 

 

 

 

<<10 միլիոն ծառ>> նախաձեռնության շրջանակում վաղ առավոտից Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հ․ Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցի բակում 9-րդ դասարանցիները , դասղեկ ՝ Հ․ Մելքոնյան, բահը ձեռքներին հավատ, հույս, սեր, ժպիտ ու նվիրում էին տնկում։Ծառ տնկելը իր մեջ կյանքի շարունակության խորհուրդ ունի ։ Իրենց բաժին ծառը տնկելով՝ 9-րդ դասարանցիները ցանկացան, որ կանաչով պատվի հայերիս հողեղեն ու սրբազան Հայրենիքը։Ցանկացան, որ գարունը լինի Հայաստան աշխարհի գալիքի ուղեկիցը․․․ Այո՛, հենց …

    Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային օրն է ։ Ընդունելով բազմազանության առավել մեծ ընդգրկման և ճանաչման համընդհանուր կոչերը՝ ապրիլի 18-ին Գավառի Հ․ Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցի 6-8-րդ դասարանի աշակերտները անդրադարձան, վերաիմաստավորեցին մեր համաքաղաքացի Սամվել Քոչարյանցի մեծ վաստակը։ Կարդացին մեծ հայրենակցի մասին գրականություն, դիտեցին տեսանյութ, այնուհետև կազմակերպեցին էքսկուրսիա և սիրով մասնակցեցին Ս․ Քոչարյանցի հուշարձանի մաքրման աշխատանքներին։
     13․02․2021թ դպրոցում կայացավ <<Ո՛չ ծխախոտին >> խորագրով <<Գեղարքունյաց Ձմեռ — 2021>> մարզամշակութային միջոցառումը։Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գ․ Բադեյանը մեծ ոգևորությամբ էր նախապատրաստվել միջոցառմանը։ Սովորողների ուրախությունն ու մասնակցությունն աննախադեպ էր։ Միջոցառումն ավարտվեց Տյառնընդառաջի խարույկի շուրջ։

 

 

 

27․02․2021թ Գեղարքունիքի մարզի Գավառի Հ․ Թումանյանի անվան 3 հիմնական դպրոցում անցկացվեց Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադան, որը նվիրված էր << Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին>>։Օլիմպիադային մասնակցում էին 2-8-րդ դասարանների աշակերտները։ Համառ պայքարից հետո հաղթող ճանաչվեց 3-րդ դասարանի աշակերտ Աշոտ Գափոյանը։

 

 

 

 

 

13.02.2020թ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հ․ Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցում անցկացվեց << Ո՛չ ծխախոտին>> խորագիրը կրող <<Գեղարքունյաց ձմեռ-2020>> մարզամշակութային միջոցառումը: Միջոցառման նպատակն է նպաստել մարզի ազգաբնակչության առօրյայում առողջ ապրելակերպի արմատավորմանը և ազգային խաղերի մասսայականացմանը: Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գ. Բադեյանը բարեխղճորեն էր նախապատրաստվել ձմեռային խաղերի կազմակերպմանը: Սովորողների մասնակցությունը և ոգևորությունն աննախադեպ էր:

 

 

Գավառի Հ․ Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցում նշվեց Տեառնընդառաջի տոնի գեղեցիկ ավանդույթը;Տոնի ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է; Մարդիկ խարույկի վրայով ցատկում են՝հավատալով, որ կրակը կայրի բոլոր անհաջողությունները; Առաջին դասարանցիների դասվար Լ․ Սինանյանը, պատմեց տոնի խորհուրդը ,ճյուղերի վրա ժապավեններ կապեցին՝մտքում պահելով այն, ինչ ուզում են , որ չլինի՝ վախ, հիվանդություն, սահմանը հսկող զինվորից վատ լուր;Ժապավեններով ճյուղը այրեցին կրակին:

 

 

 

 

30.01.2020թ: Օրը տոն էր Գավառի Հ. Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցում: Բանակը մեր հայրենասիրության , ուժի, քաջության խտացումն է, մեր կենսունակության ավիշը: Բանակը մեր ինքնության , պատվի խորհրդանիշն է: Հայրենիքն սկսվում է զինվորից: Սահմանն սկսվում է զինվորով. այս իրողությունը խորհուրդ ունի: Փառք Աստծո, որ ազգովի կարողացանք զինվորի ուժին, հերոսականությանը հավելել բազում անհրաժեշտ առաքելություններ՝ բարություն, սեր, հարգանք : Տո՛նդ շնորհավո՛ր, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿԻ արժանի զինվոր: