ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

           Հովակիմյան Մելանյա Միշայի   Ծնվել է 1960թ. սեպտեմբերի 6-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղում: 1977 ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1978թ.-1984թ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով բանասերի, մանկավարժի որակավորում: 1981թվականից մինչև 1986թ. աշխատել է Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1986թ. մինչև 2003թ. աշխատել է Գավառի Հով.Թումանյանի անվան  N4 միջնակարգ դպրոցում որպես ուսումնական մասի վարիչ

2003թ. օգոստոսի 27-ից առ այսօր աշխատում է  Գավառի Հ.Թումանյանի անվան N3 հիմնական  դպրոցում որպես տնօրեն:

    Մ. Հովակիմյանը, Գեղարքունիքի մարզի հայոց լեզու դասավանդող լավագույն մասնագետներից է: Նա  մասնակցել է «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթին և արժանացել է մրցանակների, պատվոգրերի և շնորհակալագրերի: