ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՍՈՎՈՐՈՂԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ  ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԵՆ

Սովորողին դպրոցի առաջին դասարան ընդունելու համար ծնողը ներկայացնում է`

1)  դիմում` ուղղված տնօրենին (լրացվում է տեղում),

2)  բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք,

3)  սովորողի ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը,

4)  ծնողի անձնագրի պատճեն,

5)  2 լուսանկար՝ 3×4 չափսի,

6)   երեխայի բժշկական քարտ:

Փաստաթղթերը ընդուվում են հունիսի 1-ից մինչ  օգոստոսի 31-ը ամեն օր ժամը 10:00-14:00, բացի ոչ աշխատանքային օրերից: