Լավագույն ուսուցիչ

Գարնանային ապրիլյոթյան գեղեցիկ տոնը կրկնապատկվեց Գավառի Հ․ Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցի ուսուցիչ Ա․ Ամիրխանյանի համար։ Անբասիր, երկարամյա, լավագույն աշխատանքի համար ուսուցչուհին խրախուսվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրով ։ Այն այսօր ուսուցչուհուն հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Գ․ Սանոսյանը ։

 

 

 

 

 

 

Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ և 2020 թվականի Արցախյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու համար Գավառի Հ․ Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցի ուսուցիչ ԳԱԳԻԿ ՕՆԻԿԻ ԲԱԴԵՅԱՆԸ պարգևատրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով։

 

 

 

 

Մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետի կողմից շնորհակալագրի է արժանացել Գավառի N 3 հիմնական դպրոցի<< Մաթեմատիկա >> առարկայի վաստակաշատ ուսուցիչ ՍՈՖՅԱ ՆՈՐԻԿԻ ԽԱՉԻԿՅԱՆԸ:

Մայր Աթոռում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2017թ. մրցանակաբաշխությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ս/թ դեկտեմբերի 12–ին` ժամը 14.00–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան դահլիճում տեղի ունեցավ ԿԳ նախարարության հետ համագործակցաբար իրականացվող «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2017թ. մրցանակաբաշխությունը:

Հանդիսավոր ցերեկույթի շրջանակներում Վեհափառ Հայրապետի և ԿԳ նախարար տիար Լևոն Մկրտչյանի կողմից պարգևատրվեցին լավագույնները:

1-ին մրցանակ

Գայանե Խանամիրյան — Գեղարքունիք, Գավառի հ. 3 հիմն. դպրոց, «Հայոց պատմություն»