ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2021-2022 ուստար

«Ապահով համացանց 2022» ծրագրի շրջանակներում Գավառի N3 հիմնական դպրոցում 7-րդ դասարանի դասղեկ Գ․ Խանամիրյանը և 8-րդ դասարանի դասղեկ Ե․ Մուրադյանը կազմակերպեցին բաց դասղեկի ժամ « Ապահով համացանց» խորագրով ։
Դասի նպատակն էր ՝
1․ ծանոթանալ համացանցին և նրա հնարավորություններին
2․կարողանալ տարբերել ա ․ համացանցի դրական կողմերը
բ․ համացանցի բացասական կողմերը
-ծանոթանալ համացանցի խելամիտ օգտագործման ձևերին
-լսել հոգեբանի և բժշկի խորհուրդները
-ծանոթանալ 10 պարզ կանոններին, որոնք կօգնեն համացանցում ավելի անվտանգ լինել ։
-«Խորհուրդներ ծնողներին» բաժնում տրվեցին բազմաթիվ խորհուրդներ։
Դասն անցավ ակտիվ հարց ու պատասխանի միջոցով։ Ամփոփման փուլում ցուցադրվեց բեմականացում, որտեղ սովորողները գտան սխալները և տվեցին ճիշտ բացատրություններ։
«Ապահով համացանց 2022» ծրագրի շրջանակներում Գավառի N3 հիմնական դպրոցում օտար լեզուների ուսուցիչ Հ․ Խանդանյանը կազմակերպեց բաց դասղեկի ժամ 6-րդ դասարանում « Կեղծ լուրեր» խորագրով ։
Դասի նպատակն էր ծանոթանալ մանիպուլյացիոն հնարաքներին և կարողանալ ճիշտ կողմնորոշվել մեդիայի շուկայում, օգնել հասկանալ լրատվամիջոցների աշխատանքը, քարոզչությունը տարբերել օբյեկտիվ տեղեկատվությունից, խուսափել մեդիայի բացասական ազդեցությունից։
Դասն անցավ ակտիվ հարց ու պատասխանի միջոցով։ Դասն ամփոփվեց « Լիտերատուսի արկածները» խաղով, որի նպատակն էր խաղալով սովորել ստուգել փաստերն ու աղբյուրները։
Գավառի N3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելեցին Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ ։
   «Սպորտլանդիա » մարզական միջոցառմանը, որն ընթանում էր 23 դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև, Գավառի N3 հիմնական դպրոցի սաները 2 տարիքային խմբերում էլ գրավեցին 3-րդ պատվավոր տեղը, ֆիզկուլտուրայի ուսուցիչ՝ Գագիկ Բադեյան։
   Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերության 30-ամյակի կապակցությամբ Գավառի N3
հիմնական դպրոցում օտար լեզուների մասնախումբը /նախագահ՝ Հասմիկ Խանդանյան / կազմակերպեց միջոցառում։ Այն կրում էր «Ապրել խաղաղ» խորագիրը ։ 6-րդ և 9-րդ դաասարանի սովորողները ներկայացրին ժողովուրդների միջև պատմական բարեկամության, մշակութային երկխոսության և պարզ, մարդկային բարեկամության լավագույն օրինակները։
7-րդ դասարանում      «Հայոց պատմություն»   ուսումնական առարկայի դաս է, ուսուցիչ՝ Գ․ Խանամիրյան։
Դասի թեման ՝ Կիլիկյան Հայաստան
Սովորողները նավարկեցին  «Կիլիկիա» նավով , ծանոթացան Կիլիկյան Հայաստանի նշանավոր բերդերին ու ամրոցներին, եղան Լամբրոն բերդաքաղաքում, Այաս նավահանգստում, Կոռիկոս նավահանգստային բերդաքաղաք-ամրոցում , տեղեկացան նրանց մշակույթին ։

 

Մարտի 14-ին Գավառի N3 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում , ուսուցիչ՝ Ս․ Խաչիկյան , նշվեց «π» թվի ծննդյան օրը ; Սովորողները ներկայացրին  «π» թվի առանձնահատկությունը ։ Պատմական անդրադարձ ունեցան, ներկայացրին հին հույն գիտնական Արքիմեդի հայտնագործումը «π» թվի մեծության մասին, Ալբերտ Էյնշտեյնի կենսագրությունը։ Հնչեց  «π» թվի հրաշալի երաժշտությունը , սովորողները ներկայացրին «π»  թվի արձանները աշխարհի տարբեր անկյուններում։ Միջոցառումն ավարտվեց «π»  թիվը խորհրդանշող թխվածքաբլիթների հյուրասիրությամբ։

Աշխարհում կա ամենից սքանչելի մի էակ,
որին մշտապես պարտք ենք: Դա ՄԱՅՐՆ է ։
                                                                 Ն․ Օստրովսկի
      10․03․2022թ դպրոցում անցկացվեց մայրության և գեղեցկության տոնին նվիրված հերթական միջոցառումը` «Կյանքի ծաղիկը» խորագրով: / Միջոցառման կազմակերպիչ Գ․Կանչոյան /
Միջոցառման նպատակն էր սերմանել հարգանք և պատասխանատվության զգացում մայրերի նկատմամբ, կարևորել կնոջ դերը հասարակության մեջ:
Սովորողները իրենց բեմական ու գունագեղ հագուստներով ներկաներին պարգևեցին գարնանային ջերմություն և բարձր տրամադրություն: Օրվա խորհրդին համահունչ միջոցառման մասնակիցներն իրենց բանաստեղծություններով, երգ ու պարով գովերգեցին և շնորհավորեցին հայ կանանց և աղջիկներին: Սովորողները մեծարման և երախտագիտության խոսքեր ուղղեցին նաև բոլոր այն նվիրյալ մայրերին, ովքեր իրենց մեջ ամբարելով դարերի ուժը, ծնում են նոր հերոսներ:
Միջոցառումը կայացավ,իսկ ուսուցիչները բարձր տրամադրությամբ հեռացան ` իրենց հետ տանելով սեր,ջերմություն և բարձր տրամադրություն:

 

07․03․2022թ Գեղարքունիքի մարզի Գավառի Հ․ Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցում անցկացվեց Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադան։ Օլիմպիադային մասնակցում էին 2-8-րդ դասարանների աշակերտները։